Մխիթարյանը մրցանակը կիսում է քաղցկեղով հիվանդ փոքրիկի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Սանդերլենդի» դարպասը խփած գոլը լավագույնն է ճանաչվել Պրեմիեր լիգայում` դեկտեմբեր ամսվա կտրվածքով: Հայ ֆուտբոլիստը պատվավոր մրցանակն ստացել է և ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն հայտնել մրցանակի համար, ինչպես նաև այն կիսել քաղցկեղով հիվանդ փոքրիկ Բրեդլիի հետ:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի մրցանակը: Ես այն ցանկանում եմ կիսել իմ թիմի և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի՝ Բրեդլի Լոուրիի հետ, ով կարողացել է գոլ խփել «Չելսիին»: Ուժեղ եղիր, տղա»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ քաղցկեղով հիվանդ 5-ամյա փոքրիկին «Սանդերլենդի» ղեկավարությունը թույլատրել է մտնել խաղադաշտ և իրացնել 11 մետրանոց հարված:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան