Կարեն Կարապետյանն ամփոփում է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը՝ նշեց, որ այսօրվա ասուլիսին չափազանց լուրջ են պատրաստվել:
«ՀՀ կառավարության 100 օրվա հաշվետվությունը պատահականորեն կազմել է 100 էջ, խնդրել եմ իմ գործընկերներին, որպեսզի հակիրճ ներկայացնենք, բայց դա էլ կազմել է 35 էջ»,- ասաց վարչապետը:
Այնուհետև Կարեն Կարապետյանը նշեց, որ բոլորին ցանկանում է մաքսիմալ արդյունավետ աշխատանք:
«Չափազանց կարևորում եմ, որ մենք կարողանանք ստեղծել նորմալ աշխատանքային հարաբերություններ: Մեր կառավարության աշխատանքում չափազանց կարևոր է, որ հասարակության բոլոր շերտերի հետ կարողանանք հետադարձ կապ ապահովել, կարողանանք մաքսիմալ շահագրգռել, որպեսզի իրենք մասնակից լինեն այն գործողություններին, փոփոխություններին, որոնք մենք նախաձեռնում ենք»,,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հակիրճ ներկայացրեց իր 100 օրվա պաշտոնավարման աշխատանքը, ներկայացրեց պետական կառավարման ախտորոշումը, թե ինչ է արվել: Նա իր զեկույցում անդրադարձ կատարեց առողջապահական համակարգին, ռազմավարական կենտրոնի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, գյուղատնտեսության ոլորտին, ինչպես նաև ներկայացրեց տնտեսության զարգացման տեսլականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին