
Կարեն Կարապետյանը՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե որն է լինելու իր դերն առաջիկա քարոզարշավում, նշեց.«Ինչպե՞ս եմ համոզելու, իմ աշխատանքով»:
Անդրադառնալով մեկ այլ հարցին, թե արդյոք վերջին 5 տարիներին բնակվել է Հայաստանում և Մոսկվայում աշխատելու փաստը կարող է խանգարել ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Վերջին 5 տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս: Համապատասխանո՞ւմ է դա սահմանափակմանը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, թե ոչ, այդ հարցի պատասխանը չգիտեմ: Բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինի»:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանը չի համաձայնի լինել ՀՀԿ շտաբի պետը
- Խաղաղության դիմաց տարածքների զիջմանը կողմնակից չեմ. Կարեն Կարապետյան
- Վարչապետ. Ճարահատյալ ինչ-որ մեկի հետ չեմ աշխատում
- Կարեն Կարապետյան. Տուրիզմի ոլորտում ունենալու ենք հաջողություններ
- Կարեն Կարապետյան.Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ
- Վարչապետ. Մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու
- Կարեն Կարապետյանն ամփոփում է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը