Զախարովա. ԼՂ հակամարտության լուծման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքում
«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ողբերգական միջադեպ: Մենք ելնում ենք նրանից, որ երկու կողմերը կարող են իրենց մեջ գտնել ուժ, իմաստություն և, անկասկած, դիվանագիտական միջոցները, օգտագործել բոլոր հնարավորությունները այս բարդ իրավիճակին լուծում տալու համար: Լուծման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքում»,- նախօրեին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին:
Ամբողջ ճեպազրույցը` ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:
Նշենք, որ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ադրբեջանական կողմի զոհերը իրենց գործողությունների արդյունքն էին:
Այս դեպքի առնչությամբ հայտարարություն են տարածել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԽ նախագահ Թյորբյորն Յագլանդը, ինչպես նաև ՀԱՊԿ-ն:
Սվաղած ու անդեմ հայտարարություններին գնահատականներ են տվել ՀՀ ԱԳՆ-ն, քաղաքագետներ, հայաստանյան հասարակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին