Կարեն Կարապետյանը չի համաձայնի լինել ՀՀԿ շտաբի պետը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ իրեն չեն առաջարկի գլխավորել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանը պատասխանելով հարցին՝ եթե առաջարկե՞ն իրեն գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը, ապա կհամաձայնի, նշեց. «Կարծում եմ` չեն առաջարկի, իսկ եթե առաջարկեն, չեմ համաձայնի»:
Պատասխանելով մեկ այլ հարցին, թե կարող է նշել այն երեք հատկանիշները, որոնց շնորհիվ ընտրություններին իրենց կընտրեն, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Մենք գիտենք՝ ինչ ենք ուզում անել, մենք գիտենք՝ ումով ենք անելու ու մենք հետևողական ենք լինելու»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի կարգախոսը այդ տրամաբանության մեջ է լինելու, վարչապետն ասաց, որ դեռ չգիտի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի կարգախոսը. «ՀՀԿ-ի կարգախոսը դեռ չգիտեմ, եթե իմ ասած այս մտքի հետ համըկնկի, ապա կվերագրեք ինձ»:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության դիմաց տարածքների զիջմանը կողմնակից չեմ. Կարեն Կարապետյան
- Վարչապետ. Ճարահատյալ ինչ-որ մեկի հետ չեմ աշխատում
- Կարեն Կարապետյան. Տուրիզմի ոլորտում ունենալու ենք հաջողություններ
- Կարեն Կարապետյան.Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ
- Վարչապետ. Մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու
- Կարեն Կարապետյանն ամփոփում է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան