
Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա ԱՄՆ-ից` կանխելու «Ժառանգության» վերջնական փլուզումը. «Ժամանակ»
Ինչ ձևաչափով կամ առհասարակ կմասնակցի՞ «Ժառանգությունը» խորհրդարանական ընտրություններին՝ պարզ կդառնա առաջիկա օրերին: Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր մեկ շաբաթով կվերադառնա ԱՄՆ-ից, որպեսզի փորձի կասեցնել «Ժառանգության» վերջնական փլուզումը. գրել է «Ժամանակ»-ը:
Արդեն հայտնի է, որ կուսակցության վարչության շարքերը առաջիկայում լքելու է Անահիտ Բիշարյանը: Զարուհի Փոստանջյանն արդեն դուրս գալու որոշում ունի: Նա ծրագրում է առաջիկա ընտրություններին առանձին մասնակցելու ձևաչափ գտնել, իսկ Արմեն Մարտիրոսյանը շարունակում է տարբեր քաղաքական ուժերի և դաշինքների հետ բանակցել իր մասնակցությունը ապահովելու համար: