Լաս-Վեգասում անվարորդ ավտոբուսներ են հայտնվել
Լաս-Վեգասում փորձարկվել են Navya ընկերության առաջին անվարորդ ավտոբուսները: Life.ru-ն գրում է, որ ավտոբուսները կանոնավոր երթեր կիրականացնեն հունվարի 11-20-ը՝ ժամը 10-18-ը:
Փորձարկման շրջանը երկար չի տևի, սակայն Las Vegas Sun թերթը չի բացառել, որ նախագիծը կարող է ամբողջությամբ իրականացվել մինչև այս տարվա աշնան սկիզբ: Arma էլեկտրոնային ավտոբուսները կարող են մեկ ժամում 43 կմ արագություն զարգացնել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով արագությունը կնվազեցվի երկու անգամ:
Navya ընկերության փոխնախագահն ասել է, որ ավտոբուսի շահագործումը քաղաքի համար կարժենա մոտ 10 հազար դոլար՝ յուրաքանչյուր ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան