Խաղաղության դիմաց տարածքների զիջմանը կողմնակից չեմ. Կարեն Կարապետյան
Այսօր այս տարվա առաջին ասուլիսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի լուծման տարբերակների վերաբերյալ հարցին վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց որպես ծագումով ղարաբաղցի. «Ես խաղաղության դիմաց զիջումների կողմնակիցը չեմ»:
Այնուհետև հավելեց. «Ես վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, երբ մեր ինքնասիրությունը, մեր անվտանգությունը, մեր հաղթանակը մենք կարող ենք պաշտպանել, պահել համապատասխան տրամաբանական բանակցությունների արդյունքում»:
Կարապետյանի խոսքով, այս պահին անտրամանաբանական է խոսել բանակցությունների սցենարի մասին:
Լրագրողի դիտարկմանը, թե զիջման տարբերակն է այժմ բանակցությունների սեղանին, վարչապետը արձագանքեց. «Նայած՝ ինչն ենք փոխզիջում: Եկեք՝ երբ գա պահը...փոխզիջումը ոչ միայն տարածքն է, փոխզիջումը կարգավիճակ է, փոխզիջումը տարբեր բաներ են:
Ես չեմ կարծում, որ որևիցե մեկը Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնող լինի ու իր վրա այդ պատասխանատվությունը լինի, կկայացնի մի որոշում, որի հետ մեր ազգը, մեր քաղաքացիները համաձայն չեն լինի: Դա այնպիսի մեծ պատասխանատվություն է, որ ես չեմ տեսնում այդ մարդուն, որ նա կարող է իր նորմերը խախտի ու գնա նման բան որոշի: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ մենք այդ հարցում շատ անհանգստանալու խնդիր ունենք»:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում ձերբակալվել է հարյուրավոր աղջիկների նկատմամբ բռնություններ կիրառած մանկապիղծը
- Վարչապետ. Ճարահատյալ ինչ-որ մեկի հետ չեմ աշխատում
- Կարեն Կարապետյան. Տուրիզմի ոլորտում ունենալու ենք հաջողություններ
- Կարեն Կարապետյան.Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ
- Վարչապետ. Մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու
- Կարեն Կարապետյանն ամփոփում է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան