Կարեն Կարապետյան. Մեր տնտեսությունն այսօր էլ ծանր վիճակում է, բայց դա չի նշանակում, որ այն կառավարելի չէ
«Ասել եմ, որ մեր տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում և այսօր էլ եմ ասում, սակայն դա չի նշանակում, որ այն կառավարելի չէ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով տնտեսության ծանր վիճակի վերաբերյալ իր հայտարարությանը:
«Բավարարո՞ւմ է մեր տնտեսության վիճակն այսօր բոլորիս՝ չի բավարարում: Երեք ամսվա մեջ կտրուկ փոփոխություններ եղել են, որոնք ներկայացրել ենք»,- նշեց վարչապետը և հավելեց. «Բոլորիդ խնդրում եմ հասկանալ, որ տնտեսության այս մեծ համակարգը մի օրվա մեջ փոփոխելու հնարավորություն չկա, և մեր խնդիրն է ամենօրյա աշխատանքում ազդակները ներկայացնել և քաղաքացիներն էլ զգան, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ: Մենք ասել ենք, որ բաց ենք, կառուցողական ենք և քննադատությանը, և առաջարկություններին: Կարծում եմ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ: Ավելին ասեմ՝ համոզված եմ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ»:
Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաև պետական կառավարման համակարգում ցածր աշխատավարձերի խնդրին՝ նշելով, որ այդ խնդիրը լուծելու հիմնական ուղին երկրի տնտեսությունը զարգացնելն է:
«Պետական կառավարման համակարգում աշխատավարձերի հարցում մենք այս պահին վերջնական լուծում չունենք: Հիմնական լուծումն այն է, որ մեր տնտեսությունը պետք է զարգանա, մեր մուտքերը և եկամուտները պետք է ավելանան, մեր շահույթները պետք է շատանան, որպեսզի վարձատրման համակարգն աճի»,- ընդգծեց վարչապետը:
Նրա խոսքերով՝ պետք է հասնել նրան, որ պետական կառավարման համակարգում այնպիսի պայմաններ ստեղծեն, որ կարողանան վարձել լավագույն մասնագետներին: Կարեն Կարապետյանը նշեց, որ այսօր բիզնեսն այդ հարցում ունի առավելություն, իսկ կառավարությունն այդ հնարավորությունը չունի և այդ խնդիրը լուծելու վերջնական տարբերակ էլ չունի: «Այդ հարցի լուծման հիմնական ճանապարհը երկրի տնտեսությունը զարգացնելն է, որպեսզի հնարավոր լինի հասնել տրամաբանական լուծման»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանը՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին
- Կարեն Կարապետյանը չի համաձայնի լինել ՀՀԿ շտաբի պետը
- Խաղաղության դիմաց տարածքների զիջմանը կողմնակից չեմ. Կարեն Կարապետյան
- Վարչապետ. Ճարահատյալ ինչ-որ մեկի հետ չեմ աշխատում
- Կարեն Կարապետյան. Տուրիզմի ոլորտում ունենալու ենք հաջողություններ
- Կարեն Կարապետյան.Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ
- Վարչապետ. Մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու
- Կարեն Կարապետյանն ամփոփում է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան