«Կորինտիանսն» ուզում է պայմանագիր ստորագրել Դրոգբայի հետ
Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան կարիերան կարող է շարունակել Բրազիլիայում։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ «Կորինտիանսը» հետաքրքրված է 38-ամյա իվուարցու ծառայություններով։ Հիշեցնենք, որ նա ազատ խաղացողի կարգավիճակ ունի։
Նոյեմբերի վերջին Դրոգբան հայտարարել է «Մոնրեալից» հեռանալու մասին։ Նշվում է, որ նա ցանկանում է ուժերը փորձել իր համար նոր առաջնությունում ու նույնիսկ պատրաստ է զիջումների գնալ աշխատավարձի հարցում։
Ավելացնենք, որ MLS-ի անցած առաջնությունում հարձակվողն անցկացրած 27 խաղում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։