Պեպեն կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ
«Ռեալի» պաշտպան Պեպեն, ով մրցաշրջանի ավարտից հետո ազատ խաղացողի կարգավիճակ կստանա, նոր պայմանագիր կստորագրի մադրիդյան ակումբի հետ։
Հաղորդվում է, որ 33-ամյա պորտուգալացին նոր համաձայնագրով Մադրիդում կմնա մինչև 2018 թ.՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Պաշտպանը որոշել է մնալ «Ռեալում», որպեսզի «ԱԱ-2018»-ի նախաշեմին լինի Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանթուշի տեսադաշտում, իսկ Չինաստան տեղափոխությունը կարող էր խանգարել դրան։