Մարգարիտա Սիմոնյանը՝ ամերիկյան «հիստերիկայի» մասին
Ամերիկյան C-Span հեռուստաալիքով մի քանի րոպե «Russia today»-ի հաղորդումների հեռարձակմանը հետևած արձագանքները RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հիստերիկ հռետորաբանություն է որակել:
«Հոգեբուժարանի բոլոր անդամները հավաքվել են էկրանին: Նույնիսկ C-Span-ն է արդեն ընդունել, որ անձամբ է մեղավոր խափանման համար: Սակայն մեյնստրը հիստերիկայի մեջ է, իբր կրկին RT-ն ու ռուս հաքերներն են մեղավոր»,-ասել է Մարգարիտա Սիմոնյանը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նիստի հեռարձակման ընթացքում ամերիկյան C-Span հեռուստաընկերության հեռուստադիտողները ստիպված են եղել եթերում 10 րոպե դիտել RT-ի հաղորդումներն անգլերենով:
Սոցկայքերի օգտատերերը դա անմիջապե կապել են ռուս հաքերների գործունեության հետ: Հեռարձակումն ընդհատվել է հենց այն պահին, երբ պետք է ելույթ ունենար Մաքսիմ Ուոթներսը, ով հայտնի է Թրամփի հասցեին արվող խիստ քննադատություններով:
Հարակից հրապարակումներ`
- Մարգարիտա Սիմոնյանի ու ԱՄՆ հետախուզության միմյանց ուղղված մեղադրանքները շարունակվում են
- Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է ԱՄՆ հետախուզության մեղադրանքներին
- Կարնեգի կենտրոնը ներողություն է խնդրել Մարգարիտա Սիմոնյանից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին