Մեկ օրում Վատիկանի գլուխգործոցների ցուցահանդեսի 30 հազար տոմս է վաճառվել
Տրետյակովյան պատկերասրահում Վատիկանի թանգարանի գլուխգործոցների՝ «Roma Aeterna» խորագրով ցուցադրության բոլոր տոմսերը մինչև փետրվարի 19-ը վաճառված են: Նման հայտարարություն իր էջում հրապարակել է պատկերասրահը:
«Եթե պատվիրված տոմսերի մի մասը չվճառվի, ապա դրանք կվերադարձվեն կայք»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, պատկերասրահի աշխատակիցները հայտարարել են, որ մեկ օրում վաճառվել է 30 հազար տոմս:
Վերածնունդի դարաշրջանի նկարիչներ Ջովաննի Բելլինի, Ռաֆայել Սանտիի, Միքելանջելո Կարավաջոյի գլուխգործոցների ցուցադրության բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին: