Կոնտեն 3-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույնը Պրեմիեր լիգայում
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 3-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
Այս ցուցանիշով իտալացի մասնագետը ռեկորդ է սահմանել: Դեկտեմբեր ամսվա ընթացքում նրա գլխավորած «Չելսին» 6 անընդմեջ հաղթանակ է տոնել: Լոնդոնցիները 3:1 հաշվով առավելության են հասել «Մանչեսթեր Սիթիի», 1:0 հաշվով` «Վեստ Բրոմվիչի», «Սանդերլենդի» և «Քրիստալ Պալասի», 3:0 հաշվով` «Բորնմուտի» և 4:2 հաշվով` «Ստոկ Սիթիի» նկատմամբ:
Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Չելսին» 0:2 հաշվով պարտվել է «Տոտենհեմին»` մինչ այդ հաղթելով 13 խաղում անընդմեջ:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը նվաճել էր «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, իսկ նույն թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Սանդերլենդի» դարպասը խփած գոլը` լավագույնը: