
Վարչապետ. Մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու
«Մեր գլխի վերևը ոչ մի բան կախված չէ, մենք ունենք ալտերնատիվ գազամուղ»:
Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարմանը խնդիրը Հայաստանը գլխին կախված դամոկլյան թրի ու խնդրի լուծման ուղղությամբ կառավարության քայլերի մասին հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Վստահեցնում եմ ձեզ, Հայաստանի էներգետիկ անվտանգության գործակիցը շատ ավելի բարձր է, քան եվրոպական երկրների հիմնական մասի: Այս պահին որևիցե սպառնալիք մենք չունենք: Սակայն պետք է աշխատանեք էներգետիկ անվտանգության բարձացման ուղղությամբ»,-ասաց կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով մտահոգությանը, թե Հայաստան մատակարարվող գազի խողովակաշարը գնելու ցանկություն է հայտնել թշնամի համարվով Ադրբեջանը, Կարեն Կարապետյանն ասաց:
«25 տոկոսը ուզո՞ւմ են ադրբեջանցիները առնեն, թող առնեն: Որևիցե վտանգ մենք չենք ունենալու»,-ասաց վարչապետը:
Չի՞ պատրաստվում Հայաստանը գնել խողովակաշարի մի մասը հարցին, Կարեն Կարապետյանը պատասխանեց ՝ ոչ. «Մեզ պետք չի առնել: Այդ գումարներն այնքան տեղ ունենք դնելու: Այնպես որ մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու: Անհոգ եղեք, ոչ մի բան մեզ չի սպառնալու»: