Ինձ միլիցիա մի սարքեք. Վարչապետը՝ բանանի ներկրման մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով բանանի և շաքարավազի ոլորտներում մենաշնորհների մասին՝ նշեց, որ բոլոր ներկրողների թիվը հրապարակվել է:
Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք բանանի ներկրմանը խոչընդոտող անձինք պատժվեցի՞ն:
Կարեն Կարապետյանը նշեց, որ անձամբ չի ճանաչում բանան ներկրողներին:
«Ինձ նույնիսկ հարց են տվել՝ բանան ներկրողն ո՞վ ա, երբ ասել եմ՝ չգիտեմ, նեղացել են: Իրենց պատկերացմամբ, իմ գործառույթը հենց այդ բանան ներկրողին իմանալն է: Ախր, հարազատներս, սիրելիներս, պատկերացնում եք՝ ես ամեն բան ներկրողին իմանամ, էդ ուր կհասնի: Դուք ուզում եք բանան ներկրողին ես իմանամ, մեկ ուրիշը՝ շաքար ներկրողին, ես սաղին իմանա՞մ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե բանանի ներկրմանը խոչընդոտողը պատիժ կրե՞լ է, թե ոչ:
Վարչապետի խոսքերով՝ իր համար դա կարևոր հարց չէ, կարևորն այն է, որ եթե նույնիսկ մեկը խոչընդոտել է, ապա այլևս նման դեպք չլինի: «Այս պահին կա՞, չկա: Ունեք օրինակ, բերեք ասեք, բայց ինձ միլիցիա մի սարքեք, ես իմ ֆունկցիան դրա մեջ չեմ տեսնում»,-նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հարցրեց՝ բանան ներկրողը բողոք ներկայացրե՞լ է, որ իրեն խոչընդոտել են:
Լրագրողների դիտարկմանը, թե մամուլի հրապարակումն արդեն իսկ դիմում է հանդիսանում, վարչապետն ասաց. «Պատկերացնո՞ւմ եք, եթե ոստիկանությունը բոլոր հրապարակումներին արձագանքեր, ի՞նչ ապարատ պետք է պահեր: Ես այնքան եմ կարդացել իմ եկամուտների մասին, հիմա պատկերացնում եք՝ ամեն գրածով բոլորին կանչեն, ասեն՝ ապացուցի՞, որ դու չունես: Ես չգիտեմ՝ խոչընդոտե՞լ են, թե ոչ, չգիտեմ՝ խոչընդոտվողը դիմում տվե՞լ է, թե ոչ: Ինչ եք ուզում, ես ամեն մեկի հետևից վազեմ, ասեմ՝ ինչի՞ դիմում չեք տալիս: Լավ, դուք պատկերացնում եք՝ էսօր իմ ու ձեր հանդիպումը պետք է լիներ սա՞»:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում ձերբակալվել է հարյուրավոր աղջիկների նկատմամբ բռնություններ կիրառած մանկապիղծը
- Վարչապետը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի մասին
- Օլիգարխների հետ ինձ շատ հանգիստ եմ զգում. վարչապետ
- Իմ առօրյայում հիմա որևէ անձնական հետաքրքրություն գոյություն չունի. Կարեն Կարապետյան
- Կարեն Կարապետյան. Մեր տնտեսությունն այսօր էլ ծանր վիճակում է, բայց դա չի նշանակում, որ այն կառավարելի չէ
- Կարեն Կարապետյանը՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին
- Կարեն Կարապետյանը չի համաձայնի լինել ՀՀԿ շտաբի պետը
- Խաղաղության դիմաց տարածքների զիջմանը կողմնակից չեմ. Կարեն Կարապետյան
- Վարչապետ. Ճարահատյալ ինչ-որ մեկի հետ չեմ աշխատում
- Կարեն Կարապետյան. Տուրիզմի ոլորտում ունենալու ենք հաջողություններ
- Կարեն Կարապետյան.Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ
- Վարչապետ. Մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու
- Կարեն Կարապետյանն ամփոփում է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին