Վարչապետ. Ճարահատյալ ինչ-որ մեկի հետ չեմ աշխատում
«Նախորդ կառավարությունից կա՞ն պաշտոնյաներ, որոնցից վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ազատվել, բայց չի հաջողվում և ստիպված է ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հանդուրժել նրանց»:
Պաշտոնավարման 100 օրն ամփոփող վարչապետն այս հարցին բացասական պատասխան տվեց:
«Չէ, չկան: Հասկանո՞ւմ եք, ստիպված լինելու խնդիր չկա: Շատ դժվար է պատկերացնել, որ մեկը մյուսին ստիպում է: Կան կոմպրոմիսային լուծումներ: Եվ միանշանակ չէ, որ կոմպրոմիսային լուծումը միանշանակ վատագույն լուծումն է: Այդպես չի: Բայց որ ես ճարահատյալ եմ այս պահին ինչ-որ մեկի հետ աշխատում, նման դեպք չկա»,-ասաց կառավարության ղեկավարը:
Նա հայտարարեց, որ գործադիրում կարող են փոփոխություններ լինել միշտ:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. Տուրիզմի ոլորտում ունենալու ենք հաջողություններ
- Կարեն Կարապետյան.Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ
- Վարչապետ. Մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու
- Կարեն Կարապետյանն ամփոփում է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան