Կարեն Կարապետյան. Տուրիզմի ոլորտում ունենալու ենք հաջողություններ
Կառավարության ղեկավարն այս ամսվա վերջին հանդիպումներ է նախատեսում բանկերի ու բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ տուրիզմի ոլորտում ներդրումների ակտիվացման հարցով:
Հանդիպումներին նախորդել են բյուրոկրատական պրոցեսները՝ կոմիտեի ձևավորում, ծրագրի կազմում:
«Ես համոզված եմ, որ այս ոլորտում ունենալու ենք հաջողություններ: Ես գտնում եմ, որ Հայաստանը որպես տուրիստական միջավայր գնահատված է»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով, տուրիզմի ոլորտում զարգացմանը նպաստող արագ ու լուրջ փոփոխությունների ցանկություն կա, բացթողումներ եղել են:
«Բայց կրիտիկական, անհանգստացնող պատճառ չունենք: Հենց նման պատճառ ունենանք, կսկսենք որոշակի գործողություններ անել»,-ասաց կառավարության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան.Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ
- Վարչապետ. Մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու
- Կարեն Կարապետյանն ամփոփում է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան