Պետգույքի վարչությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենայի մասին
ՀՀ կառավարության 5 որոշումներով սահմանված՝ 464 միավոր տրանսպորտային միջոցներից Պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից առայսօր հաստատվել է շարժական գույքի աճուրդով оտարման վերաբերյալ 17 հրաման, որոնցով 385 միավոր տրանսպորտային միջոց և 3 միավոր կցասարքեր ներկայացվել են օտարման, վաճառվել է 144-ը, վաճառքի գումարը կազմել է 37 508 269 ՀՀ դրամ:
Օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների վաճառքի ընթացքի վերաբերյալ Պետգույքի կառավարման վարչության տարածած տեղեկատվության համաձայն, ներկայացված տրանսպորտային միջոցների 43 տոկոսը վաճառվել է առաջին աճուրդում՝ մրցակցային դաշտում:
Վաճառքի կատարման տոկոսը գնահատված արժեքի համեմատ կազմում է 112 տոկոս, առաջիկայում ևս 28 միավոր տրանսպորտային միջոց կներկայացվի աճուրդի:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, վարչապետերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկած ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ մամուլի հրապարակումներին ի պատասխան, վարչությունից տեղեկացնում են.
«1982թ. արտադրության Mercedes-Benz 500 SEL մակնիշի տրանսպորտային միջոցը առայժմ չի գնահատվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ (զրահապատ) մեքենաների երկրորդային շուկա գոյություն չունի, որտեղից էլ հնարավոր լինի ձեռք բերել բավարար և հավաստի համեմատական տվյալներ: Ներկա պահին ուսումնասիրվում է ԱՊՀ երկրների նմանատիպ մեքենաների երկրորդային շուկան՝ անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերելու նպատակով: Հաշվի առնելով տվյալ մեքենայի եզակիությունը, միաժամանակ քննարկվում է արժեքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անմիջապես արտադրողին դիմելու հարցը»:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին մեկուկես ամսում օպտիմալացված ծառայողական 98 ավտոմեքենա է վաճառվել
- Առ այսօր կրճատվել է 791 ծառայողական մեքենա. Վաչե Գաբրիելյան
- Եթե որևէ փոխնախարար հեծանիվով աշխատանքի գնա, միևնույնն է նրան ծառայողական ավտոմեքենա կհատկացվի
- Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետի ծառայողական մեքենայից. ՀԺ
- Վարչապետի հանձնարարությունը՝ կրճատել ծառայողական մեքենաները, կարծես թե, տեղ չի հասնում. «Առավոտ»
- Կրճատված ծառայողական ավտոմեքենաները կօտարվեն
- Ծառայողական մեքենաների կրճատումն ավելի շատ ոչ թե ֆինանսական, այլ բարոյական խնդիր է. Պավել Սաֆարյան
- Կրճատված ծառայողական 800 ավտոմեքենաներն աճուրդի միջոցով վաճառքի կհանվեն. «Հրապարակ»
- Պետք է որոշվի` որ պաշտոնյաները կարող են օգտնվել ծառայողական ավտոմեքենաներից, իսկ ովքեր` ոչ. Արմեն Ալավերդյան
- Կառավարությունը կրճատում է մոտ 797 ծառայողական մեքենա
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան