ՀՀԿ-ում ցուցակների կազմումն ավարտական փուլում է և դրանցում կլինեն հայտնի ու անհայտ անուններ
Հանրապետական կուսակցությունը տարածքային կառույցների հետ միասին քննարկում է խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակում և ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվող թեկնածուների ցանկը: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:
«Տարածնքեր կան, որ ավարտվել է ցուցակի կազմումը, տարածքներ էլ կան, որ չի ավարտվել», -ասաց Թադևոսյանը՝ առայժմ վաղ համարելով հստակեցնել, թե մասնավորապես որ ընտրատարածքներում է ավարտվել ցուցակների կազմումը:
Նա տեղեկացրեց, որ արդեն հայտնի դեմքեր են լինելու ցուցակներում, նաև անհայտ դեմքեր: Հարցին, թե օրինակ, գործարար Սամվել Ալեքսանյանը ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվելո՞ւ է պատգամավորության թեկնածու նախկին ընտրատարածքում, Թադևոսյանը պատասխանեց.«Չեմ կարող ասել այս պահին, ցուցակը ձեռքիս չի, բայց շատ հնարավոր է առաջադրվի: Ի՞նչն է խանգարում, որ առաջադրվի: Սպասեք, ցուցակը կհրապարակենք ու այնտեղ շատ հայտնի և ոչ հայտնի անուններ կգտնեք»:
Ռեյտինգային քվեարկությամբ Հանրապետականն առաջադրելու է ընդհանուր առմամբ 164 թեկնածու: Հիշեցնենք խորհրդարանական ընտրություններում ձևավորված է 13 ընտրատարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան