Մեսսին տխրել է
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին կապ չի ունեցել տնօրեն Պերե Գրատակոսի պաշտոնանկության հետ՝ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի մասին մեկնաբանություն է կատարել: Գրատակոսն ասել է, որ Մեսսին այդքան լավ խաղացող չէր լինի առանց իր թիմակիցների: Այս մասին հայտնում է sports.ru-ն:
Մեսսիի շրջապատի ներկայացուցիչները հայտարարել են, որ արգենտինացին զարմացած է ու շատ է տխրել:
Մեսսին հիանալի փոխհարաբերություններ ունի Գրատակոսի հետ, ում օրոք իր նորամուտն է նշել «Բարսելոնի» երկրորդ թիմի կազմում: Ինքը՝ ֆուտբոլիստը, կիսում է տնօրենի տեսակետը և կարծում, որ պարտական է իր թիմակիցներին: