«Բարսելոնը» վռնդել է տնօրենին
«Բարսելոն» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը դուր չի եկել թիմի տնօրեն Պերե Գրատակոսի ասած խոսքերը` հարձակվող Լիոնել Մեսսիի վերաբերյալ և նրան պաշտոնանկ են արել: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
Մասնավորապես, տնօրենը հարցազրույցներից մեկում ասել էր, որ «Բարսելոնը» միայն Մեսսին չէ: Նա կարևոր խաղացող է, սակայն հաղթանակները թիմինն են: Գրատակոսն ավելացրել էր, որ առանց Նեյմարի, Սուարեսի, Պիկեի և մյուս ֆուտբոլիստների Լեոն այսքան լավը չէր լինի:
Կատալոնյան ակումբը Պերեի պաշտոնանկությունը բացատրել է այն հանգամանքով, որ նա հասարակությանը հայտնել է իր անձնական կարծիքը, որն ամենևին չի համընկնում ակումբի տեսակետի հետ: