Գոլ, ամուսնության առաջարկ, դեղին քարտ` մեկ րոպեում
Գուամայի Պրեմիեր լիգայում «Ռովերս» ֆուտբոլային թիմը 5:1 հաշվով առավելության է հասել «Շիպյարդի» նկատմամբ, սակայն հանրության ուշադրությունը գրավել է ոչ խաղը, ոչ էլ գրանցված խոշոր հաշիվը:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, 35-րդ րոպեին «Ռովերսի» ֆուտբոլիստ Էշտոն Սուրբերն անչափ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել, որից հետո ուրախությունից պատռել է մարզաշապիկը, ամուսնության առաջարկ արել ընկերուհուն և, իհարկե, արժանացել դեղին քարտի: Այս ամբողջ իրադարձությունները տեղի են ունեցել մեկ րոպեի ընթացքում:
Հավելենք, որ 2-րդ մարզաշապիկի վրա գրված է եղել` «Կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղբյուրի տեղեկություններով` սիրեցյալը դրական պատասխան է տվել ֆուտբոլիստին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում