Թուրք դիվանագետ. Վրաստանի ամենախոշոր ներդրողները թուրքական ընկերություններն են
Վրաստանում ամենախոշոր ներդրումներ իրականացնողները շարունակում են մնալ թուրքական ընկերությունները: Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ, հայտարարել է Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Յասին Թեմիզկան:
Նրա խոսքով, քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակը բարենպաստ ազդեցություն է թողնում երկկողմ հարաբերությունների ոլորտում:
«Թուրքական ընկերություններն ակտիվորեն կապիտալ են ներդնում ոչ միայն Վրաստանի մայրաքաղաքում, այլև տարբեր շրջաններում»,-ասել է դիվանագետը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, միայն Աջարիայի տարածքում բացված 400 թուրքական ձեռնարկություններում աշխատում է 20 հազար տեղացի:
«Աջարիայում թուրք ներդրողները կառուցել են հինգաստղանի 4 հյուրանոց, հինգ գործարան, հիվանդանոցներ»,-ասել է նա: