Քաղաքական 14:56 14/01/2017

Ստորագրված ընտրացուցակները կհրապարակվեն՝ հնարավոր կեղծիքների կանխարգելման համար. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույց

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) 2016 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է Կարիքների գնահատման առաքելություն:

Արդյունքում հրապարակվել է կարիքների գնահատման առաքելության զեկույցը, որի մի առանձին գլուխ տրամադրվել է Հայաստանի նոր ընտրական օրնեսգրքի պահանջներից բխող ընտրական գործընթացների ներկայացմանը:

Այսպես, զեկույցում նշվում է, որ ընտրություններն անցկացվելու են եռաստիճան համակարգի միջոցով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, 38 տարածքային ընտրական հանձնաժողովներ և մոտ 2000 տեղամասային ընտրական հանձնաժողովներ:

Ինչ վերաբերում է ընտրակարգին, ապա ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները: Ավելին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի Հանձնաժողովի նախնական առաջարկությանը համահունչ՝ ոչ ծանր հանցանքների համար դատապարտված անձինք այլս չեն զրկվի ընտրելու իրավունքից:  Ընտրելու իրավունք չունեն դատարանի կողմից անգործունակ ճանաչված քաղաքացիները:

Ըստ կարիքների գնահատման զեկույցի, Հայաստանն ունի ընտրողների գրանցման  պասիվ համակարգ: Ընտրողների ռեգիստրը հիմնված է բնակչության պետական ռեգիստրի վրա, որը վարում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (ԱՎՎ)։ Ընտրողներին ցուցակների ձևավորումը և ըստ տեղամասերի բաշխումը ԱՎՎ-ի իրավասությունն է։

Ընտրողների նախնական ցուցակները փակցվում են տեղամասային կենտրոններում՝  հանրության կողմից ճշգրտումներ կատարելու համար և ընտրություններից 40 օր առաջ տեղադրվում են ԱՎՎ-ի ու ԿԸՀ-ի համացանցային կայքերում:

Ընտրողների հատուկ ցուցակներ են կազմում քրեակատարողական հիմնարկների պետերը, ձերբակալվածներին պահելու վայրերի ղեկավարները, զորամասերի հրամանատարները և ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարները:

Այն ընտրողները, որոնք կարծում են, որ ընտրության օրը իրենց տեղամասային կենտրոնում չեն կարող մասնակցել քվեարկությանը, կարող են ներկայացնել դիմում` ժամանակավոր գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար:

Արտերկրում   դիվանագիտական և զինվորական ծառայություն իրականացնող անձնակազմը և նրանց  ընտանիքի անդամները կարող են մասնակցել ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով:

Ըստ զեկույցի, դեկտեմբերի 30-ի դրությամբ մոտ 2.6 միլիոն քաղաքացի իրավունք ունի քվեարկելու այս ընտրություններում: Ընտրողները կարող են ԱՎՎ դիմումներ ներկայացնել ընտրողների ցուցակներում անճշտությունները (այդ թվում՝ այլ անձանց վերաբերող) ուղղելու համար՝ ընտրությունների օրվանից տասը օր առաջ։

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվում են ընտրողների վերջնական ցուցակները ոչ ուշ, քան ընտրություններից երեք օր առաջ։

Նշվում է, որ անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելությանը, որ ընտրացուցակների թարմացման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքեր են կիրառվում: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության անդամների հետ զրուցակիցներից որևէ մեկը մտահոգություն չի հայտնել ընտրացուցակների ճշգրիտ լինելու վերաբերյալ», -ասվում է զեկույցում:

Կարևորագույն նորամուծության մասին է նաև նշվել զեկույցում. ընտրությունների օրը, առաջին անգամ, բոլոր ընտրողների մատնահետքերը և նույնականացման քարտերը կսկանավորվեն և էլեկտրոնային եղանակով կպահպանվեն նախքան քվեաթերթիկ ստանալը։

«Հավաքված տվյալները կստուգվեն հնարավոր բազմակի քվեարկության դեպքերը բացահայտելու համար։ Սարքավորումները և ընթացակարգը դեռ պետք է հրապարակայնորեն փորձարկվեն, սակայն ակնկալվում է, որ պիլոտային փորձարկումը սահմանափակ մասշտաբով կիրականացվի 2017 թվականի փետրվարին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։

Ընդդիմության և քաղաքացիական հասարակության՝ փաստացի արտասահմանում գտնվող անձանց փոխարեն քվեարկելու հետ կապված լուրջ մտահոգություններին լուծում տալու նպատակով Ընտրական օրենսգրքով նախատեսվել է ստորագրված ընտրացուցակների հրապարակումը՝ ընտրությունների օրվանից հետո», -նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում։

Ըստ զեկույցի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության անդամենրի հետ զրույցներում մեծ մասը համարել է սա վստահության ամրապնդման կարևոր միջոց և հնարավոր կեղծիքների կանխարգելման գործիք։

«Քիչ թվով մտահոգություններ են հնչել ընտրողների տվյալների գաղտնիության վերաբերյալ», -նշվումէ  զեկույցում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}