Կլոպ. «Մխիթարյանը տեխնիկան համատեղում է խաղային ռիթմի հետ»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` շեշտելով, որ մանկունյանցիներն այժմ սկսել են ճիշտ օգտագործել հայ ֆուտբոլիստին: Այս մասին տեղեկացնում է «Independent»-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հիմա բոլորովին այլ տեսք ունի` ավելի վստահ է հանդես գալիս և հավատում է սեփական ուժերին, իսկ ֆուտբոլիստներն սկսել են ավելի լավ հասկանալ իրար:
Մանկունյանցիներն այժմ ճիշտ են օգտագործում նաև Հենրիխ Մխիթարյանի որակները, ով համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, կարողանում է գրոհները ճիշտ ավարտել և դա անում է գրագետ կերպով:
Մխիթարյանը տեխնիկական հնարավորությունները համատեղում է խաղային ռիթմի հետ, իսկ դա հազվադեպ երևույթ է ֆուտբոլում»,- նշել է Կլոպը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան