Հովիկ Հայրապետյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը
Տեղի են ունեցել Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:
Շրջանային մրցաշարում 4-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել Հովիկ Հայրապետյանը, ով առավելության է հասել Արման Միքայելյանի նկատմամբ: Լևոն Բաբուջյանն իր հերթին հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Վայտեխ Պլատին, Արամ Հակոբյանն առավելության է հասել Վահե Բաղդասարյանի նկատմամբ, իսկ ահա Դավիթ Պառավյանը զիջել է ռուս Դմիտրի Գորդիևսկուն: Տուրի միակ ոչ ոքին գրանցվել է ուկրաինացի Ստանիսլավ Բոգդանովիչ-Ռոբերտ Աղասարյան պարտիայում:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Հովիկ Հայրապետյանը: 4 շախմատիստներ` Բոգդանովիչը, Աղասարյանը, Գորդիևսկին ու Բաբուջյանն առաջատարին զիջում են մեկ միավորով և կիսում են 2-5-րդ տեղերը: