Շումախերի որդուն «Ֆերարին» կընդունի գրկաբաց
«Ֆերարի» ավտոարշավորդների ակադեմիայի տնօրեն Մասիմո Ռիվոլան հայտարարել է, որ իրենք մեծ ուշադրությամբ հետևում են լեգենդար Միխայել Շումախերի որդու` Միկի մրցելույթներին: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:
«Հատկանշական է, որ մենք հետևում ենք Միկի մրցելույթներին, իսկ հիմա նրա առաջընթացի ականատեսը լինելն ավելի հեշտ կլինի: Եթե նա ցանկություն հայտնի տեղափոխվել «Ֆերարիի» ակադեմիա, նրան կընդունենք գրկաբաց: Երևում է, նա համեստ տղա է, ինչը նրա ծնողների դաստիարակության արդյունքն է»,- ասել է Ռիվոլան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան