Մոուրինյո. «Սա Ձե՞ր հեռախոսն է, Էբին է զանգում»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մամուլի ասուլիսի ընթացքում, երբ նա պատասխանում էր երկրպագուներին վերաբերող հարցին, ձայնագրիչի փոխարեն նրա առջև դրված հեռախոսներից մեկն սկսել է զանգել: Յուրահատուկը, սկզբում դժկամությամբ է ընդունել փաստը, սակայն, հեռախոսի էկրանին տեսնելով գեղեցկադեմ աղջկա լուսանկար, իրեն չի կորցրել և որոշել է պատասխանել:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, հեռախոսի տերը «TalkSport»-ի լրագրող Դոմինիկ Մակգինեսն էր, ում զանգահարել էր գործընկերուհին` Էբի Պատերսոնը: Մոուրինյոն մի քանի բառ խոսելով` հեռախոսը փոխանցել է տիրոջն ու ժպտալով շարունակել մամլո ասուլիսը:
«Գաղափար անգամ չունեի, որ խոսում եմ Մոուրինյոյի հետ, մինչև Դոմինիկը չվերցրեց հեռախոսը: Երբեք այսքան չէի ամաչել: Դեռ լավ է` հաջող նկար էի ընտրել: Այս ինչ օր է»,- թվիթերյան իր էջում գրել է Էբին: