Ռոնալդուն խոսում է ռուսերեն
Մադրիդի «Ռեալի» պարտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության մեկնարկին յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել: Նա տեսաուղերձ է նկարահանել, որտեղ խոսել է ռուսերեն: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Պորտուգալիան առաջին անգամ կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը և ես վստահ եմ, որ հիանալի մրցաշար կլինի: Իհարկե, ուզում ենք հաղթել, բայց հասկանում ենք, որ բավական դժվար կլինի: Լավ թիմերը շատ են, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- ասել է պորտուգալացին` վերջում ցուցադրելով ռուսերենի իր իմացությունը:
Հավելենք, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը կմեկնարկի 2017 թ. հունիսի 14-ին և կանցկացվի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում և Սոչիում: