Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 760 շախմատիստ
Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից յոթերորդ տարին անընդմեջ անցկացվող ՀՀ վարչապետ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին այս տարի մասնակցում է շուրջ 760 շախմատիստ: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Մրցաշարն ընթանում է տարիքային խմբերով, որին մասնակցում են 8-18 տարեկան տղաներ և աղջիկներ: Հուշամրցաշարը կեզրափակվի հունվարի 16-ին: Հաղթողները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան