Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում առաջինն է
Լեհաստանի Տորուն քաղաքում ընթանում է «Mentor Torun Cup-2017» գեղասահքի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում են մենասահորդներ Անաստասիա Գալուստյանն ու Սլավիկ Հայրապետյանը:
Կանանց մենասահքին մասնակցում են 15 երկրների 21 գեղասահորդուհիներ: Կարճ ծրագրում 17-ամյա Անաստասիա Գալուստյանը բավական վստահ է հանդես եկել` գրավելով առաջին տեղը: Հայ գեղասահորդուհին զգալիորեն առաջ է անցել մրցակիցներից` վաստակելով 59,71 միավոր:
Այսօր իր մրցելույթները կարճ ծրագրում կսկսի նաև 20-ամյա Սլավիկ Հայրապետյանը: Տղամարդկանց մենասահքին մասնակցում են 14 երկրների 21 գեղասահորդներ: