«Brexit-ի աջակից լինելը ﬔզ համար հիմարության գագաթնակետն է». ԵՄ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է Եվրաﬕության փլուզմանը, ինչը կարող է տեղի ունենա ﬕությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքով: «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը գրում է, որ այս մասին ասել է ԵՄ- ում ԱՄՆ դեսպան Էնթոնի Գարդները, ով շուտով վայր է դնելու իր լիազորությունները:
«Մտածել, թե Եվրոպայի բաժանմանն աջակցելով ﬔնք կկարողանանք գործել ﬔր շահերի շրջանակում՝ կլիներ լիակատար հիմարություն: Լինել Brexit-ի եռանդուն աջակից` ﬔզ համար դա հիմարության գագաթնակետն է»,- ավելացրել է դիվանագետը:
Գարդների խոսքով` ընտրված նախագահի թիﬕ անդաﬓերը եվրոպացի չինոﬖիկներից հետաքրքրվում են, թե ﬔծ Բրիտանիային որ երկիրը կարող է հետևել:
«Հիﬓականում տրվել է ﬕայն ﬔկ հարց. «Հաջորդը որ երկիրը դուրս կգա ԵՄ-ից»,- ասել է Գարդները: