ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունել է թեկնածուների սեռի քվոտայի ավելացումը
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակած զեկույցում ողջունել է Ընտրական օրենսգրքում այն փոփոխությունը, որի համաձայն ավելանում է յուրաքանչյուր սեռի քվոտան ընտրացուցակներում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ 2016 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իրականացրել է Կարիքների գնահատման առաքելություն, ինչի արդյունքներով հրապարակվել է զեկույց: Դրանում անդրադարձ է կատարվել Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված վիճակին, ներկայացվել է իրավական դաշտը կատարվել գնահատում:
Զեկույցում նշվում է, որ ընտրվելու իրավունք ունեն 25 տարին լրացած՝ ընտրական իրավունք ունեցող անձինք, որոնք վերջին չորս տարիների ընթացքում բնակվել են Հայաստանի Հանրապետությունում և հանդիսացել են (միայն) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տիրապետում են հայերենին։
Բացի այդ, դատավորները, դատախազները, զինծառայողները, ոստիկանները, քաղաքացիական ծառայողների մյուս կատեգորիաները և ընտրական հանձնաժողովների անդամները չեն կարող առաջադրվել որպես թեկնածուներ:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախկինում արդեն առաջարկել է վերացնել ընտրություններին մասնակցության համար արգելք հանդիսացող բնակության վայրի վերաբերյալ սահմանափակումը, ինչպես նաև ընտրություններին երկքաղաքացիների մասնակցության արգելքը», -նշվում է զեկույցում:
Ներկայացվում է, որ թեկնածուների ցուցակները կարող են առաջադրվել կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից: Թեև ցանկում կարող են ներառվել ոչ կուսակցական անդամներ, այնուամենայնիվ, օրենքով չի նախատեսվում խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավորություն:
Մասնակիցները պետք է ներկայացնեն ընտրական գրավ, որը վերադարձվում է, եթե ցուցակը հավաքում է վավեր ձայների ավելի քան չորս տոկոսը։ Ըստ զեկույցի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկություններին համապատասխան, թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը սահմանափակվել և հստակեցվել են։
Կարիքների գնահատման առաքելություն իրականացնողները դրական զարգացում են համարել այն, որ նոր Ընտրական օրենսգրքով յուրաքանչյուր սեռի քվոտան ընտրական ցուցակներում ավելացվել է 20-ից 25 տոկոսով, պահանջելով, որ ցուցակում ընդգրկված թեկնածուների ամբողջ թվով ցանկացած քառյակում ապահովվի յուրաքանչյուր սեռի ներկայացվածությունը։
«Եթե նվազ ներկայացված սեռի թեկնածուն չի ստանձնում մանդատը կամ հրաժարվում է իր մանդատից, այն փոխանցվում է ցուցակի նույն սեռի հաջորդ թեկնածուին», -նշվում է զեկույցում:
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրված ընտրացուցակները կհրապարակվեն՝ հնարավոր կեղծիքների կանխարգելման համար. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույց
- Նոր ԸՕ-ում հաշվի են առնվել կատարված առաջարկությունների մեծ մասը. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին