Հայաստանի տարածքի վրա ձևավորված հզոր անտիցիկլոնը դարձել է չարիք. Սուրենյան
«Հայաստանի տարածքի վրա ձևավորված հզոր անտիցիկլոնը, որը մթնոլորտային բարձր ճնշման գոտի է, նրանում պարունակված օդային հոսանքները ունեն մեծ խտություն և կշիռ ու հիմնականում կատարում են վարընթաց շարժում (այսինքն մթնոլորտի վերին շերտերից իջնում են դեպի ներքին շերտեր), դարձել է իսկական չարիք Արարատյան դաշտի և նրան հարող նախալեռնային գոտիների համար»,- այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Մասնագետի խոսքով, նախ այդ ցիկլոնը ստեղծել է օդային պատնեշ, որը արգելափակում է արևմուտքից տեղումնաբեր ցիկլոնների մուտքը դեպի Հայաստն և արդեն 20-րդ օրն է, ինչ Արարատյան դաշտը և նրան հարող նախալեռնային գոտիները գտնվում են խիտ մառախուղի և լճացած սառը օդային զանգվածների մեջ:
Նա նաև նշել է. «Քանի որ առաջիկա 5 օրերին այդ արգելափակող անտիցիկլնի ուժը չի թուլանալու, հետևաբար եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ չեն սպասվում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում ինչպես նաև Երևանում մառախուղը կպահապանվի, մառախուղից կտեղա նաև թույլ ձյուն, իսկ մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն և առանց տեղումների եղանակ»: