«Հալալ»-ը մտադիր է Հայաստանում գործունեություն ծավալել
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանինն այսօր հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երևանում և մարզերում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու հետ կապված հարցեր:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ պիտակավորմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք:
«Հայաստանից արտահանվող արտադրանքը նման պիտակվորմամբ կնպաստի արտադրական ծավալների մեծացմանը, քանի որ կհանգեցնի տվյալ արտադրանքի սպառման մեծացմանը արտերկրում: Այս գործընթացը դրական ներգործություն կունենա նաև զբոսաշրջության ոլորտում, քանի որ սննդի օբյեկտներում կմատուցվի զբոսաշրջիկների կոնկրետ խմբի պահանջներին համապատասխան մթերք»,- նշել է նախարարի տեղակալը:
Տարասյանը կարևորել է նաև Հայաստանում և Իրանում սերտիֆիկացման մարմիններ ունենալու անհրաժեշտությունը և համապատասխան մարմինների փոխադարձ ճանաչելիությունը, ինչը փոխշահավետ գործընթաց կարող է լինել երկու երկրների համար:
Աբաս Ղորբանին կարևորել է Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացումը` նշելով, որ այն հնավորություն կտա ավելացնելու Հայաստանից դեպի Իրան և այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Ղորբանին նաև ավելացրել է, որ Հայաստանում արտադրված ապրանքները շատ բարձր որակի են և իրանական կողմը ևս շահագրգրված է Հայաստանից արտահանվող ապրանքների ավելացմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան