Վրաստանի իշխանությունները լարիի արժեզրկմնա դեմ քայլեր են իրականացնում
Վրաստանի իշխանությունները ֆիզիկական ու իրավաբանական անձանց արգելել են առևտրի հետ կապված գործարքները կատարել արտարժույթով: Դրանք պետք է իրականացվեն ազգային արժույթով՝ լարիով երկրի ֆինանսական շուկան կայունացնելու նպատակով:
Apsny.ge վրացական պարբերականի հետ զրույցում երկրի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլիի տնտեսական հարցերով խորհրդական Մայա Միքելաձեն հայտնել է, որ երկրի ղեկավարը համապատսախան օրենքների փաթեթը ստորագրել է ուրբաթ օրը:
«Մենք մանրակրկիտ նայել ենք այդ փաստաթղթերը, դրանք առաջին հերթին վերաբերում են դեդոլարիզացիայի քաղաքականությանը»,-ասել է նա:
Նոր պահանջների խախտման դեպքում ֆիզիկական անձանց սպառնում է 500 լարիի չափով տուգանք, իրավաբանական անձանց՝ 2 հազար լարիի չափով: Խախտումը կրկնվելու դեպքում տուգաննքերի չափերը կկազմեն համապատասխանաբար հազար և հինգ հազար լարի:
Վրաստանի ֆինանսական շուկայի կայունության նպատակով 2017 թվականի հունվարի 17-ից դոլարով վերցված հիպոթեքային վարկերը լարիով փոխելու մեխանիզմներ են կիրառվելու:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2015-ին վրացական լարին դոլարի նկատմամբ արժեզրկվեց 32.4 տոկոսով, 2016-ին այն թանկացավ, սակայն տարեվերջին սկսեց կտրուկ արժեզրկվել:
Պաշտոնական տվյալներով, 2017-ի սկզբին 1 դոլարն արժե 2,6468 լարի, իսկ հունվարի 13-ի դրությամբ՝ 2,7372 լարի:
Հայաստանի Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքը մեկ վրացական լարիի համար առ 13.01.2017 կազմում է 177.98 դրամ: