Չինարիում տեղի ունեցած մի քանի բան էր հետախուզում. Ստեփան Սաֆարյան
«Դեպտեմբերի վերջին Չինարիում տեղի ունեցածը սոսկ ռազմական միջադեպ չէր, ուղղակի հրադադարի խախտման մի դեպք չէր, այն հետախուզում էր»,-այսօր լրագրողների հետ հանիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ այն հետախոզում էր մի քանի բան. Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների որակը, Հայաստանի «քաշը» ՀԱՊԿ-ում, Հայաստանի պաշտպանվածությանը մակարդակը ապրիլյան մարտական գործողություններից հետո:
Ինչ վերաբերում է 2017 թվականին սպասվելիք ռիսկերին՝ Սաֆարյանն ասաց, որ արժե մի քանի խնդրի անդրադառնալ. «Վերին աստիճանի մտահոգիչ է, որ ապրիլյան պատերազմի նման իրադարձությունից հետո չեն փոխվել Հայաստանի և պաշտոնական, և ոչ պաշտոնական քաղաքական համակարգի մոտեցումները Ղարաբաղյան խնդրում: Դասեր չքաղվեցին»:
Ստեփան Սաֆարյանի մեկնաբանությունը ապրիլյան մարտական գործողություններից հետո քաղաքական ուժերի դիրքորոշումների մասին՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Չինարիի գյուղապետ. «Ամեն ինչ նորմալ է, խաղաղություն է, վսյո»
- «ՀՀ ՊՆ-ն տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների»
- ԱԳՆ. Պաշտոնական Երևանը համապատասխան աշխատանքներ է իրականացնում
- ՀՀ սահմանի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով կան զոհեր
- Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին