Սոցիալական հոլովակ քվեարկության կարգի մասին
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեսանյութ, որով ներկայացնում է ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններում քվեարչկելու կարգը:
Քվեարկության սենյակ մտնելիս, քաղաքացին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը՝ անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիրը և անձնագրին կամ կենսաչափական քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը:
Մասնագետը փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ. եթե ընտրողը իր անձը հաստատող փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկության, տեխնիկական սարքի էկրանին հայտնվում է կարմիր նշան և անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները:
Իսկ եթե տվյալ քաղաքացին գրանցված չէ այդ տեղամասում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան: Իսկ եթե քաղաքացին գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան:
Մանրամասն՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին