Վերին Բազմաբերդում դաշնակցական թեկնածուի հետ կպայքարի երկու անկուսակցական
Փետրվարի 12-ին Արագածոտնի Վերին բազմաբերդ գյուղում համայնքի ղեկավար են ընտրելու: Առաջադրումների ժամկետը լրացել է հունվարի 13-ին: Հւոնվարի 18-ին կավարտվի թեկնածուների գրանցումը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկացավ, որ առաջադրված է գյուղապետի երեք թեկնածու:
Համայնքի դաշնակացական ղեկավար Արտաշես Սաֆարյանը կրկին առաջադրվել է: Նա համայնքը ղեկավարում է 2008-ից:
Սաֆարյանի մրցակիցները ինքնաառաջադրված անկուսակցական Գրիշա Գրիգորյանն ու Վարդգես Խաչատրյանն են:
Նախընտրական քարոզարշավը կսկսի հունվարի 25-ից, կշարունակվի մինչև փետրվարի 10-ը ներառյալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան