Վերամշակող ընկերությունները պարտքերի մարման ժամանակացույցներ են կազմել
«Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, և նա վստահ լինի, որ մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»,- մի շարք վերամշակող ընկերությունների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով նախորդ տարիներին կատարված մթերումների դիմաց չկատարված պարտավորությունների խնդրին՝ գյուղատնտեսության նախարարը հորդորել է վերամշակողներին հնարավորինս սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը:
ԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, վերամշակող ընկերությունները 2016 թվականին գյուղացիական տնտեսությունների հանդեպ ունեն 1505.6 մլն դրամի ֆինանսական պարտավորություն, իսկ 2015 թվականի մթերումների դիմաց պարտքը կազմում է 105.6 մլն դրամ:
Վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ կազմել են մարման ժամանակացույցներ, որոնց համաձայն կիրականացվեն մարումները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան