Կոնտեն Դիեգո Կոստային ցույց է տվել Չինաստանի ճանապարհը
Հայտնի են դարձել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ու հարձակվող Դիեգո Կոստայի բախման մանրամասները: Ինչպես տեղեկացնում է sovsport.ru-ն, Իսպանիայի քաղաքացիություն ունեցող բրազիլացին մարզման ժամանակ վիճել է թիմի ֆիզիկական պատրաստականության գծով մարզչի հետ: Կոնտեն ակտիվորեն միջամտել է զրույցին՝ Դիեգոյին խորհուրդ տալով կորչել Չինաստան:
Ավելի վաղ բրիտանական լրագրողները տեղեկացրել են, որ Կոստայի ծառայություններով հետաքրքրված է չինական «Տյանցզին Ցյուանցզյանը», որը ֆուտբոլիստին տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում:
Արդեն հայտնի է, որ Կոստան «Չելսիին» չի օգնի Անգլիայի գործող չեմպիոն «Լեստերի» հետ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղում: Անտոնիո Կոնտեն նրան չի ընդգրկել թիմի հայտացուցակում: