«ՄՅու»-ն պատրաստ է Դեպայի տրանսֆերը վաճառել 18 մլն ֆունտ ստեռլինգով
Հայտնի է այն գումարի չափը, որի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է բաց թողնել կիսապաշտպան Մեմֆիս Դեպային: Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, 22-ամյա ֆուտբոլիստը «Օլդ Տրաֆֆորդից» կհեռանա միայն այն դեպքում, եթե «Յունայթեդը» 18 մլն ֆունտ ստեռլինգի առաջարկ ստանա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լիոնը» Դեպայի համար 13 մլն ֆունտ ստեռլինգ է առաջարկել, սակայն մերժում է ստացել:
Հոլանդացին ՊՍՎ-ից «ՄՅու» է տեղափոխվել 2015 թ., 34 մլն եվրոյով:
Ընթացիկ մրցաշրջանում Դեպայն ընդամենը 4 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ մտնելով փոխարինման: