Եվրոպայում տարածված գրիպը վտանգավոր է հատկապես տարեցների համար
Այս սեզոնին Եվրոպայում գրիպն ակտիվացել է ավելի շուտ, քան նախորդ տարիներին:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, ընդ որում հիվանդների հիմնական մասի մոտ ախտորոշվում է Գրիպի Ա տեսակը (H3N2), որը հատկապես վտանգավոր է տարեցների համար ու կարող է հանգեցնել մահվան:
Վտանգը մեծ է նաև հղիների, երեխաների, դիմադրողականությունն ընկած ու քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց պարագայում: Գրիպով հիվանդանալու պարագայում նրանց մոտ հնարավոր է առաջանան բարդություններ:
Փորձագետների գնահատականներով, ձմեռվա ամիսներին գրիպով հիվանդանում է բնակչության 20 տոկոսը:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի վերջին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հայտարարեց, որ Հայաստանում էլ տարածված է գրիպի Ա տեսակ H3 ենթատիպը:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ հայտարարել է, որ 2016-ին 2015-ի համեմատ ավելացել են սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված կանչերը:
Հարակից հրապարակումներ`
- «Շտապօգնության» տնօրեն. Այս տարի Ամանորին ավելի հանգիստ օրեր ենք անցկացրել
- Գրիպից զերծ մնալու համար ԱՆ-ն մի քանի խորհուրդ է տալիս
- Վանյան. ԱՆ-ն առաջարկել է դպրոցներում հաջորդ շաբաթվանից ներդնել համաճարակաբանական ֆիլտր
- ԱՆ-ն ներկայացրել է՝ ինչպես խուսափել գրիպից և դրա բարդություններից
- Գայանե Սահակյան. Գրիպի եղած պատվաստանյութը միայն քրոնիկ հիվանդների համար է