Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` իր տեղափոխության մասին
«Շանհայ Շենհուա» ֆուտբոլային ակումբի նորեկ Կառլոս Տևեսը պատմել է այն մասին, թե ինչպես է ընդունել չինական թիմի առաջարկն ու որոշել հեռանալ հարազատ «Բոկա Խունիորսից»: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
Այս տրանֆերի շնորհիվ արգենտիանցին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, ով 2 տարվա ընթացքում կվաստակի 60 մլն եվրո:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Բոկա Խունիորսի» երկրպագուներին` իրենց սիրո և աջակցության համար: Ես Ձեզ հրաժեշտ չեմ տալիս: Իհարկե, դժվար էր հեռանալու որոշում կայացնելը, իսկ հիմա բարդ է գիտակցելը, որ այլևս իմ սիրելի թիմի ֆուտբոլիստը չեմ:
Համաձայնվեցի տեղափոխվել Չինաստան` տարբեր պատճառներով: Երբեմն փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ շատ դժվար է ամեն օր դիմանալ այն ճնշմանը, որն զգում է «Բոկայի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ»,- ասել է Տևեսը: