
Սերենա Ուիլյամսը հարսանեկան արարողության մասին մտածելու ժամանակ չունի
Աշխարհի 2-րդ ռակետ, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ դեռևս չի պլանավորում իր հարսանեկան արարողությունը և շարունակում է ապրել այնպես, ինչպես դա անում էր մինչ նշանադրությունը: Այս մասին տեղեկացնում է «Gotennis»-ը:
Թենիսիստուհին նշել է, որ հիմա կենտրոնացած է Ավստրալիայի բաց առաջնությանը լավ հանդես գալու և տիտղոս նվաճելու վրա:
«Մեծ տարբերություն չեմ զգում մինչ նշանադրությունն ու հիմա: Ալեքսիսին արդեն ասել եմ, որ ներկա պահին իմ գլխավոր նպատակն Ավստրալիայի Բաց առաջնությունում տիտղոս նվաճելն է: Անկեղծ ասած` նույնիսկ չեմ մտածել հարսանեկան արարողության մասին»,- նշել է Սերենան:
Հիշեցնենք, որ թենիսիստուհին բոլորին անակնկալ էր մատուցել ՝ հայտարարելով, որ նշանադրվել է IT ոլորտում մեծ հաջողությունների հասած Ալեքսիս Օհանյանի հետ, ով «Reddit» սոցիալական ցանցի հիմնադիրն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին