Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում 9-րդն է
Լեհաստանի Տորուն քաղաքում շարունակվում է «Mentor Torun Cup-2017» գեղասահքի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում են մենասահորդներ Անաստասիա Գալուստյանն ու Սլավիկ Հայրապետյանը:
Տղամարդկանց մենասահքին մասնակցում են 14 երկրների 21 գեղասահորդներ: Կարճ ծրագրում 20-ամյա Սլավիկ Հայրապետյանն այնքան էլ հաջող չի մեկնարկել և, վաստակելով 59, 44 միավոր, գրավել է 9-րդ տեղը:
Առաջին հորիզոնականը բաժին է հասել Իտալիայի ներկայացուցիչ Մաթեո Ռիցցոյին, 2-րդ տեղում է գերմանացի Ֆրանց Ստրոբելը, իսկ կարճ ծրագրից հետո լավագույն եռյակը եզրափակում է նույնպես գերմանացի Պետեր Լիեբերսը: