Օբրադովիչ. «Ես ավելի սերբ եմ, քան նրանք, ովքեր ինձ թուրք էին անվանում»
«Ֆեներբախչե» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժելկո Օբրադովիչին զայրացրել են սերբ երկրպագուները, ովքեր Եվրալիգայի Բելգրադում կայացած «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման ժամանակ այնքան էլ բարեհոգի չեն գտնվել իր հանդեպ: Սերբ մասնագետի հասցեին, ում թիմը պարտվել է 73:75 հաշվով, ամբողջ խաղի ընթացքում վիրավորել են ու սուլել: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:
«Դա տարօրինակ էր: Երբեք «Ցրվենա Զրվեզդային» վատ չեմ վերաբերվել: Ես սիրում եմ այդ թիմը: Խաղից առաջ ինձ անվանում էին թուրք Ժելկո: Դա անարդար է: Ես ավելի սերբ եմ, քան նրանք, ովքեր ինձ թուրք էին անվանում: Նրանք պետք է հասկանան, թե ես ինչ եմ արել սերբական բասկետբոլի համար: Չեմ կարծում, որ հիմա այս ակումբի հետ կպահպանվեն ընկերական հարաբերությունները»,- նշել է Օբրադովիչը: