Բի-Բի-Սի-ն հետաքննում է «Շերլոկ» սերիալի արտահոսքը համացանց
Բի-Բի-Սի հեռուստաընկերությունը հետաքննում է եթեր դուրս գալուց մեկ օր շուտ բրիտանական «Շերլոկ» սերիալի ինտերնետում հայտնվելու փաստը: Ռիա նովոստին գրում է, որ սերիալի չորրորդ սեզոնի վերջին՝ երրորդ դրվագը «Վերջին խնդիրը» (The Final Problem) վերնագրով, Առաջին ալիքի ռուսերեն թարգմանությամբ համացանցում անօրինական հայտնվել է շաբաթ օրը: Բրիտանական հեռուստատեսությամբ սերիան ցուցադրվել է տեղի ժամանակով 21:00-ին, իսկ ռուսականով՝ մեկ րոպեով ավելի ուշ:
BBC Worldwide ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք շատ լուրջ է վերաբերում անվտանգության հարցերին, սկսել են ուսումնասիրել արտահոսքի պատճառները:
Telegraph-ը գրում է, որ բրիտանական ընկերությունը 2014 թվականին իր անվտանգության համակարգն արդիականացրել էր այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել էր «Doctor Who» սերիալի սցենարն ու չհավաքված տեսանյութերը: Այդ ժամանակ նյութերը գողացել էին BBC Worldwide գրասենյակից Մայամիում:
«Մենք ամեն ինչ բերել ենք ոսկե չափանիշների, ահա թե ինչու նման բաները զարմանք են առաջացնում: Դա ուղղակի պատահականություն չէ»,- ասել են ընկերությունից: