Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. «Տոնածառի գործ»
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր վճռեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման:
Վճիռը հրապարակեց Մնացական Մարտիրոսյանը: Ավելի վաղ դատախազը դատարանից 2.5 տարվա ազատազրկում էր պահանջում:
Գևորգ Սաֆարյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Սաֆարյանի դեմ ցուցմունք տվել էին բացառապես ոստիկանները: Սաֆարյանը կալանքի տակ է 2016 թվականի հունվարի 1-ից, և ըստ դատավճռի, պատժի կրման սկիզբը հաշվվում է 2016 թվականի հունվարի 1-ից:
«Ես ըտենց էլ գիտեի», -հայտարարեց Սաֆարյանը ու հեռացավ դատարանի դահլիճից: Վճռի հրապարակման ժամանակ դատարանում ներկաները բացականչեցին՝ «ամոթ, ամոթ»:
Դատարանում ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հայտարարեց, որ «Սաֆարյանը քաղբանտարկյալ է ու մեծագույն ամոթ եմ զգում որպես ՀՀ քաղաքացի: Հպարտ եմ, որ Սաֆարյանի նման երիտասարդ, պայքարող քաղաքացիներ կան»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան